Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՛չ 2019-ին, ո՛չ էլ 2020-ին Հայաստանը 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով ո՛չ Վրաստանից, ո՛չ էլ Ադրբեջանից չի անցնի․ Հրանտ Բագրատյան

Հունվար 07,2020 12:24

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել. «Արժույթի միջազգային հիմնադրամը պաշտոնապես հաստատել է այս գնահատականը. 2019 թվականի արդյունքներով անցել ենք Վրաստանին, 2020 թվականին կանցնենք Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը»։ Հղում է կատարված IMF-ի home page-ին։

Անմիջապես ասենք, որ նման բան չկա։
1. ՀՆԱ վերաբերյալ տվյալները պաշտոնապես հրապարակում է ՀԲ-ն և ոչ թե IMF-ը։ Իսկ ՀԲ-Ն 2019-ի թվերը սոսկ կամփոփի ապրիլ-մայիսին։ Այս պահին 2020-ի մասին խոսք լինել չի կարող։
2. Նիկոլ Փաշինյանի երազանքը, որ ՀՀ-ն կանցնի Ադրբեջանին 2020-ին, ապացուցված չէ։ Ապացուցված է սակայն, որ, 1995-1999 թ․ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ով ՀՀ-ն Ադրբեջանից առաջ է եղել։ Օրինակ, 1996-ին ՀՀ-ում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն եղել է 504 դոլար, Ադրբեջանում՝ 409 դոլար։ Վրաստանից ՀՀ-ն առաջ է եղել 2005-2009 թթ։ Սա ի գիտություն Նիկոլ Փաշինյանի և նրա հետևորդների, որոնք ամեն նախկին աճ թալան են համարում։
3. 2018-ին բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով ՀՀ-ն (4212 դոլար) ետ էր մնում Վրաստանից (4717 դոլար) և Ադրբեջանից (4721 դոլար) 12%-ով։ Ի դեպ, 2017-ին (մինչև Նիկոլ Փաշինյանի վարչապետությունը) ետ էր մնում սոսկ 5.9%-ով Ադբեջանից (համապատասխանաբար 3914 և 4147 դոլար) և 11%-ով Վրաստանից (4357 դոլար)։
4. Ցուցանիշի «բարելավմանը» նպաստել է ոչ թե չկայացած տնտեսական աճը, այլ դրամի կուրսի արժևորումը։ Գլուխ ենք գովում չէ՞ (առանց հասկանալու հետևանքները), որ դրամով գնաճ չկա։ Բայց դոլարով գնաճ կա։ Եվ ուրեմն ամենաիրական ցուցանիշով (1 շնչին ընկնող ՀՆԱ-ն PPP-ով) Հայաստանը (10343 դոլար) ետ է մնում Ադրբեջանից 1.8 անգամ (18044 դոլար), Վրաստանից՝ 1.2 անգամ (12004 դոլար։

Ո՛չ 2019-ին, ո՛չ էլ 2020-ին Հայաստանը 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով ո՛չ Վրաստանից, ո՛չ էլ Ադրբեջանից չի անցնի։ Այդ բանը հնարավոր է եղել միայն «թալանի» տարիներին։

Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀՀ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ

https://www.facebook.com/hrant.bagratyan/photos/a.169372179786975/2725653177492183/?type=3&theater

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Հայաստանի այժմու վիճակին խորապէս բացասական, վնասակար եւ վտանգաւոր ճիւղաւորումները կը վերաբերին ոչ թէ տնտեսական նիւթերու, այլ հոգեկան, հոգեւորական, գաղափարական խնդիրներու, եւ այդ՝ ծայրագոյն, գոյութենական մակարդակի մը վրայ:

    Այսինքն, ի՞նչ, եթէ նոր վարչակարգը յաջողէր կամ դեռ յաջողի տնտեսական արտակարգ զարգացում արտադրել Հայաստանի համար, մնացեալը՝ ոչի՞նչ…

    Այս տեսանկիւնէն, նախընտրելի է ուրեմն որ Հայաստանի տնտեսական վիճակը չբարելաւուի:

    Քանի որ, իրօք կան հայեր, որոնց համար ոչ մի խնդիր չէ որ «Հայաստան» կոչուած երկրի մը բնակիչները զրկուած լինեն հայու ազգային տարրական իսկ ինքնութենէ, հաւաքական ինքնասպանութեամբ՝ ուրանան հայոց էական հաւատքը (զորս, ի տարբերութիւն շատ մը այլ ազգերու, մեր պարագային, ուղղակի եւ բառացիօրէն՝ իսկական Փրկութիւն հանդիսած է), ժխտեն ու ծաղրեն հայոց նախնական նուազագոյն արժէքները, մի խօսքով, հայկական հողի վրայ դառնան օտար, «Հայաստան»ի մէջ՝ ոչ-հայ, միայն թէ՝ նիւթական գետնի վրայ ապրին հանգիստ, վայելեն իրենց անհատական հաճոյքներն ու անձնական բարօրութիւնը:

    Այս իրականութեան լոյսին տակ, այսինքն, հնարաւոր է տառացիօրէն գնել հայու ազգային էութիւնը, Հայաստանի մէջ. փողի դիմաց՝ անէացնել հայ ազգը, իր հողին վրայ: Ուրեմն, օտար որեւէ կառավարութիւն որ ունի բաւարար միջոցներ, երբ որ ուզէ, կարող է արուեստական կերպով իսկ բարելաւել Հայաստանի տնտեսութիւնը, որպէսզի վերջապէս իր լրումին հասցնէ Մեծ Եղեռնը:

    Վերեւ պարզուած տրամաբանութեան հիման վրայ, այս հանգրուանին, նախընտրելի է ուրեմն որ Հայաստանի տնտեսութիւնը շարունակուի մնալ վատ, եթէ դեռ աւելի չվատթարանայ: Քանզի «տնտեսական թռիչքը», երբ որ տեղի կ’ունենայ ազգային ինքնութեան քանդումի գործընթացին զուգահեռ, կը կատարուի այդ էական քայքայումի հաշւոյն, դա փաստօրէն թռիչք չէ, այլ գահավիժող անկում՝ ունայնութեան Անդունդին մէջ:

    Հայաստանը բնականաբար կը զարգանայ ու կը վերականգնի, բառին այլազան – ներառեալ տնտեսական – իմաստներով, երբ որ իր անունին արժանի երկիր կը դառնայ, ազգային առումով:

    Եթէ ոչ, կը մնայ ու դեռ կը շարունակէ խրիլ իր ճահիճին մէջ:

    https://www.facebook.com/Blog-H-368796210632940

    https://haytougchamlian.blog/

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031