ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մի քանի ամիս շարունակ համոզել է նախագահ Դոնալդ Թրամփին եւ ձգտել է նրանից իրանցի գեներալ Քասեմ Սոլեյմանիին սպանելու համաձայնությունը ստանալ։ Այս մասին գրել է ամերիկյան հեղինակավոր Washington Post-ը։
Ըստ հրապարակման, ԱՄՆ նախագահը երկար ժամանակ չի համաձայնել այդ օպերացիային։ Դեմ են եղել նաեւ զինվորականները՝ պատճառաբանելով, որ հակաիրանական սանկցիաները առանց այն էլ լարվածություն են առաջացրել Մերձավոր Արեւելքում:
Թրամփը, ըստ էության, դիմադրել է մինչև այն պահը, երբ իրաքյան զորամասի վրա հարձակման հետևանքով սպանվել է ամերիկացի պայմանագրային ծառայող։ Դրանից հետո ԱՄՆ պետքարտուղարը ու պաշտպանության նախարարը կրկին Թրամփին ներկայացրել են այդ օպերացիան, և ԱՄՆ նախագահը տվել է իր համաձայնությունը: