Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի հայ քաղաքացիներին՝ Սուրբծննդյան տոնի կապակցությամբ:
Վարչապետի ուղերձը հրապարակվել է Վրաստանի կառավարության պաշտոնական կայքում:
«Մեր բոլոր հայ քաղաքացիներին, որոնք այսօր նշում են Սուրբ ծնունդն ու Քրիստոսի հայտնության տոնը, ուրախ Սուրբ ծնունդ եմ մաղթում: Խաղաղություն, երջանկություն և բարգավաճում եմ մաղթում յուրաքանչյուր ընտանիքին: Սերն ու բարեկամությունը մեր ժողովուրդների միջև ամրացած է դարերով, և մենք շարունակելու ենք միասին կառուցել մեր երկիրը: Այս տոնական օրվա կապակցությամբ մաղթում եմ ամենայն բարիք»,- նշվում է ուղերձում: