Ժողովուրդ ջան, հիշու՞մ եք, որ ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ 2019 թվականի արդյունքներով՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով կանցնենք Վրաստանին, իսկ 2020 թվականի արդյունքներով՝ նաեւ Ադրբեջանին:
Պարզվում է՝ 2019 թվականի արդյունքներով անցել ենք եւ Վրաստանին, եւ Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը:
Դա պաշտոնապես արձանագրել է Արժույթի միջազգային հիմնադրամը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Կարդացեք նաև
«Առավոտ». Ավելի ուշ վարչապետը խմբագրել է իր գրառումը՝ ներողություն խնդրելով անճշտության համար. «Գրառման նախորդ վարկածը անճշտություն էր պարունակում, ինչի համար ներողություն եմ խնդրում: Ըստ ամենայնի՝ Ադրբեջանին դեռ չենք անցել, բայց ամենաուշը տարվա վերջին կանցնենք: Իրար հետ: Դուխով:)»:
Պարոն վարչապետ լավ կլիներ, որ այս կարգի տեղեկատվությունները հայտարարեիք ոչ թե Դուք, այլ ՀՀ համապատասխան պատկան կառույցները /ԿԲ, ՖՆ, ՎիճՎ/: Մի տեսակ գեղեցիկ չէ, այնպիսի տպավորություն է, որ անընդհատ ցանկանում եք արդարանալ, որի կարիքը բոլորովին ՉԿԱ: