Լրահոս
«Հանրապետություն» կուսակցությունը դեմ է հարկային դաշտի փոփոխություններին «Հանրապետություն» կուսակցությունը թե շրջանառության հարկը, թե հայտարարագրումը համարում է նույն շղթայի մաս։ Այս երկու օրինագծերն էլ, բովանդակությամբ միտված լինելով ստվերի վերացմանը, գործնականում ավելացնում են հարկային բեռը, ճնշում միջին և փոքր բիզնեսին ու լրացուցիչ պարտավորություններ դնում քաղաքացու վրա։ Ի տարբերություն զարգացած երկրների, որտեղ գործազրկությունը 3-4% է, ՀՀ-ում հասնում է 14%-ի: Այս պայմաններում առաջարկվող փոփոխությունները վաղաժամ են և բացասաբար են ազդելու ինչպես բիզնեսի ակտվության, այնպես էլ ստվերի կրճատման վրա։ «Հանրապետություն» կուսակցությունը դեմ է առաջարկվող օրենքների կիրարկմանը։ Մենք օրենքների խստացման և հարկատեսակների ավելացման փոխարեն առաջարկում ենք հարկատուների քանակի ավելացում` ԱՄՆ-ի և ԵՄ-ի ֆինանսական և տեխնոլոգիական ներուժի ներգրավմամբ, ՀՀ բնական ռեսուրսների ճիշտ կիրառմամբ, էներգետիկ համակարգի ներդաշնակմամբ և միջին ու փոքր բիզնեսի հարկային բեռի թեթևացմամբ և պարզեցմամբ։ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդ
Օրվա լրահոսը

Սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ՍԴ կարծիքի չի ներկայացվել. Արսեն Բաբայան

Հունվար 06,2020 19:26

ՍԴ դատավորներին կաշառք տալու մասին օրենքի ընդունման խախտումներից բոնուս

Պարզվում է՝ ՍԴ դատավորներին կաշառելու մասին օրենքի ընդունման ընթացակարգերի խախտումները սկսվել են մինչև այդ նախագիծը կառավարություն ներկայացնելը։

Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն․

1.Կառավարությունը գործում է սույն օրենքի և վարչապետի ներկայացմամբ` Կառավարության հաստատած աշխատակարգի համաձայն:

2.Կառավարության աշխատակարգով սահմանվում են Կառավարության գործառույթների և լիազորությունների իրականացման ընթացակարգերը:

Կառավարության աշխատակարգը հաստատելու մասին կառավարության (8 հունիսի 2018 թվականի N 667-Լ) որոշման հավելվածի 20-րդ կետի համաձայն․

Վարչապետի աշխատակազմ ներկայացվող իրավական ակտերի նախագծերը համաձայնեցվում են արդարադատության, ֆինանսների նախարարների, այլ շահագրգիռ նախարարների, ինչպես նաև կառավարությանը և վարչապետին ենթակա շահագրգիռ մարմինների ղեկավարների հետ: Սահմանադրությամբ նախատեսված այլ մարմինների գործունեության ոլորտներին վերաբերող նախագծերը ներկայացվում են նաև նշված մարմինների ղեկավարներին` կարծիքի: Մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող օրենքների նախագծերը նախքան կառավարություն ներկայացնելն ուղարկվում են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին` կարծիքի:

Այսպիսով` արձանագրենք, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին Կ-378-15.11.2019,03.12.2019-ՊԻ-011/0 օրենքի նախագիծը Սահմանադրական դատարան կարծիքի ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ։

Սա քաղաքական իշխանությանն այսօրվա նվերս է:

Շարունակելի…

Ամենահետաքրքիրը դեռ առջևում է:

Արսեն ԲԱԲԱՅԱՆ

Ազգային Հակակոռուպցիոն Խորհրդի անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031