Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անժելա Էլիբեգովա. Ադրբեջանական քարոզչությունը օգտագործել է նաեւ Սասուն Միքայելյանի, վարչապետի եւ նրա խոսնակի, նաեւ ԱԽ քարտուղարի հայտարարությունները

Հունվար 06,2020 17:58

Թյուր կարծիք կա, որ աննախադեպ բան կա էս ֆեյքի գրառումը ադրբեջանական քարոզչության կողմից օգտագործվելու մեջ։ Ցանկացած մարդ, ով կարդում է ադրբեջանական զլմները՝ ամեն օր, կամ գոնե պարբերաբար իհարկե ժպտում է ու լուռ մահանում նման պնդումներից։

Ասեմ ավելին, ադրբեջանական քարոզչությունը ոչ միայն ֆեյք նյուզն է օգտագործում մեր ազգային անվտանգության դեմ, այլ նաև պաշտոնական հայտարարությունները։ Օրինակ՝ Սասուն Միքայելյանի բառերը առ այն, որ սահմանը պահելու համար բավականաչափ զինվոր չունենք, կամ վարչապետի խոսնակի հայտարարությունը թե քանի զինվորական է շաբաթական «օտպուսկ» գալիս, կամ վարչապետի հայտարարությունները Արցախում դավադիր ուժերի և պատերազմը այդտեղից հրահրելու մասին, կամ աննախադեպ քանակի զենք ձեռք բերելու մասին, կամ ԱԽ քարտուղարի հայտարարությունը Ադրբեջանին հետևելու խաթր ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու, բայց Ադրբեջանը անվտանգության գլխավոր մարտահրավեր չհամարելու մասին, կամ Աննա Հակոբյանի զինվորների հանուն ոչինչի զոհվելու մասին։ Ու լիքը տենց մտքեր, որոնք կարամ մի երկու օր թվարկեմ։ Էդ սաղ իրանց քարոզչությունը օգտագործում ա, այո, նաև էքսպորտ անելով դուրս։

Սաղ թամամ էր Ադրբեջանի հակահայկական քարոզչության դեմ պայքարում ու տեղեկատվական անվտանգության ապահովման հարցում, էս մի ֆեյքը տենց ցնցումներ հրահրեց՞: Իյա, իրոք՞:

Անժելա ԷԼԻԲԵԳՈՎԱ

Ադրբեջանի հարցերով փորձագետ

Ֆեյսբուքյան գրառում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031