Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Միայն այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը վարչապետ դարձավ, ամեն ինչ սկսեց լավ ընթանալ». Nederlands Dagblad

Հունվար 06,2020 16:25

Nederlands Dagblad թերթում «​Հյուրընկալ Հայաստանն այժմ զբոսաշրջիկներին է սպասարկում» վերնագրով հոդված է հրապարակվե​լ՝ Հայաստանի զբոսաշրջային գրավչության մասին։

2018 թվականի մայիսից ժողովրդավարությունը վերադարձել է Հայաստան: Կոմունիզմի փլուզումից հետո նախկին Խորհրդային Հայաստանի Հանրապետությունում քիչ բան է փոխվել: Միայն այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը վարչապետ դարձավ, ամեն ինչ սկսեց լավ ընթանալ: Բարեկարգվում են ճանապարհները` նաև տուրիզմի զարգացման նպատակով: Երկիրը տուրիզմից բավականին շատ սպասելիքներ ունի: Հայաստանն իր բնական գեղեցկությամբ ու մշակույթով շատ բան ունի առաջարկելու: Այն առաջին երկիրն է, որ 301 թվականին Քրիստոնեությունն ընտրեց որպես պետական կրոն. դա տեսանելի է՝ ամենուրեք կան եկեղեցիներ և վանքեր:

Բնակչության մեծամասնությունը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ է: Երկիրը հյուրընկալ է բոլոր փախստական ճիզվիտներին, որոնցից շատերն ընդունել են քրիստոնեություն: Եզդիները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ: Քրիստոնեական փոքրամասնությունների մեկ այլ խումբ բաղկացած է ռուսներից, որոնց նախնիները Հայաստան են ուղարկվել 19-րդ դարում (երկիրն այդ ժամանակ գտնվում էր Ռուսաստանի տիրապետության տակ): Ճիշտ ինչպես եզդիները, նրանք ապրում են առանձին գյուղերում, խոսում են իրենց լեզվով և խորհրդարանում ունեն իրենց ներկայացուցիչը:

Արարատ լեռը ՝ թուրքական տարածքում է մեկ դարից ի վեր` որպես նվեր ռուսների կողմից, մեծ դեր է խաղում հայերի ընկալումներում: Այն ազգային խորհրդանիշ է: Դուք չեք կարող չնկատել ավելի քան 5 կմ բարձրությամբ այդ լեռը հենց Թուրքիայի հետ սահմանի երկայնքով: Ինչպես հարևան Ադրբեջանի հետ, այդ երկրի հետ ևս շփումներ չկան, իսկ սահմանները փակ են: Հայաստան կարելի է հասնել միայն Վրաստանի տարածքով: Մետաքսի ճանապարհն անցնում է Հայաստանով: Իրանցիները սիրում են Իրանի հետ սահմանային անցումն օգտագործել իրենց խիստ ռեժիմից փախչելու և առևտուր իրականացնելու համար:

Ժամանակին Հայաստանի տարածքը շատ ավելի մեծ էր, քան հիմա: Առաջին աշխարհամարտի տարիներին եղած Ցեղասպանության (դրանից առաջ և հետո այլ ջարդեր նույնպես եղել են) վկան Երևան մայրաքաղաքում տեղադրված լուռ հուշահամալիրն է: Հավերժական կրակով հուշարձանը հայացքը հառել է Արարատին, որը սուրբ լեռ է հայերի համար:

Երեւանն ունի հայկական գրերին նվիրված թանգարան: Այնտեղ է գտնվում առաջին տպագիր հայերեն Աստվածաշունչը: Հետաքրքրական է, որ այն տպագրվել է Ամստերդամում: Մեկ այլ թանգարանում ցուցադրվում է գեղարդի այն մասը, որով Հիսուսը խոցվել է խաչի վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031