Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հայկ Ալումյան. ԱԱԾ տեսանյութից տպավորություն է ստեղծվել, որ անձն անգիր արված խոսքեր էր ասում. «Փաստինֆո»

Հունվար 06,2020 16:06

ԱԱԾ-ի տարածած տեսանյութը 10 անհայտով հավասարում էր։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ի հունվարի 5-ին տարածած տեսանյութին։

Հայկ Ալումյանը նշեց, որ տեսանյութից տպավորություն է ստեղծվել, որ անձն անգիր արված խոսքեր էր ասում կամ իր առջև դրված էր համակարգիչ, որից վերջինս կարդում էր։

Նրա խոսքով՝ ավելի խորքային մեկնաբանել չի կարող, քանի որ դեռ ոչինչ պարզ չէ և տարածված տեսանյութում ընդամենը երևում է, որ ինչ-որ անձի ինչ-որ կասկածանքով ձերբակալել են։

ԱԱԾ-ից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ նրան դեռևս մեղադրանք չի առաջադրվել, իսկ թե ՀՀ քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածի հատկանիշներով է հարուցվել քրեական գործը՝ ԱԱԾ-ից չհայտնեցին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031