Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ռուսական «Սպուտնիկ» գործակալությանը ստիպել են դադարեցնել աշխատանքն Էստոնիայում

Հունվար 06,2020 15:13

Jam-news.net. Ռուսական Sputnik իշխանամետ տեղեկատվական գործակալությունն Էստոնիայում աշխատանքը դադարեցրել է այն բանից հետո, երբ դրա գրեթե 30 տեղացի աշխատակից աշխատանքից ազատվել է 2020 թ-ի հունվարի 1-ից։

Կոլեկտիվը հայտարարություն է հրապարակել, որում հաղորդել է, որ դա ինքնակամ ազատում չէ, այլ ճնշում էստոնական ոստիկանության կողմից։

Էստոնիայի իրավապահ մարմինները դեռ 2019 թ-ի դեկտեմբերին զգուշացրել են «Սպուտնիկի» էստոնական մասնաճյուղին, որ նրանք կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների պատճառով։

«Էստոնիայի ոստիկանության և սահմանային պահպանության դեպարտամենտը մեզնից յուրաքանչյուրին վերջնագիր է ներկայացրել. կամ մենք խզում ենք մեր աշխատանքային պայմանագրերը… և էլ չենք աշխատում «Սպուտնիկ Էստոնիայում», կամ նրանք մեր դեմ քրեական գործ են հարուցում», — ասվում է հայտարարությունում։

Կոլեկտիվը նաև ափսոսանք է հայտնում, որ «լրագրողների քրեական հետապնդումն իրականություն է ժամանակակից Եվրոպայում» և խոստանում «պայքարել Էստոնիայում ընթերցողների իրավունքի և դրա սահմաններից դուրս լիարժեք տեղեկություն ստանալու համար»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031