Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփի վարկանիշի աճ չի արձանագրվել, տեղի է ունեցել հակառակը. իմպիչմենտի վրա այս քայլը ազդեցություն չի ունենալու. Սուրեն Սարգսյան

Հունվար 06,2020 14:33

Սոլեյմանիի սպանությունը ԱՄՆ-ին ու անձամբ Թրամփին ոչինչ չի տալու: Սա սխալ հաշվարկված մեկ քայլանի գործողություն էր, առանց ռազմավարության ու մարտավարության:

1.Թրամփի վարկանիշի աճ չի արձանագրվել, տեղի է ունեցել հակառակը:

2.Իմպիչմենտի վրա այս քայլը ազդեցություն չի ունենալու: Դրական իմաստով չի ունենալու նաև վերընտրվելու հնարավորության վրա (չմոռանանք Քարտերին, ով չվերընտրվեց Իրանի քաղաքականության տապալման պատճառով):

3.Վաշինգտոնում ներքաղաքական կրքերն ավելի են բորբոքվել:

4.Բացի դեմոկրատներից, Թրամփի այս քայլի հետ համաձայն չեն եղել նաև իր իսկ վարչակազմում:

5.ԱՄՆ-ն Իրանից հավանաբար նույնքան ցավոտ և համաչափ հարված կստանա:

6.Այս քայլով Իրանի քաղաքականության փոփոխություն և Իրանի զսպում տարածաշրջանում տեղի չի ունենա:

7.Այս քայլի արդյունքում Իրանի ժողովուրդը համախմբվելու է իշխանության շուրջ, այսինքն` ներքին ընդվզումը թուլանալու է:

8.Չնայած պատերազմ չի լինի Իրանի կամ ԱՄՆ տարածքում, բայց պրոքսի պատերազմները կթեժանան, լայնացնելով աշխարհագրությունը:

9.Դրանք առավել ցցուն կլինեն Սիրիայի, Իրաքի, չի բացառվում նաև Լիբանանի տարածքում, որտեղ տեղակայված է Հեզբոլլահը:

10.Իրաքից ԱՄՆ ռազմաբազայի հնարավոր դուրսբերումը այս երկրի համար ծանր հետևանքներ կունենա: Բաղդադը Վաշինգտոնի հետ արդեն, իսկ գնում է բաց հակասությունների, որոնք հասան իրենց գագաթնակետին սպանությունից հետո:

11.Իրավիճակից բնականաբար կօգտվեն ահաբեկչական խմբավորումները: Սա նոր և լայն հնարավորություն է կիսամեռ Իսլամական պետության համար, որը գաղափարական միավորում է, հետևապես վերածնվելի:

12 Սա նոր հնարավորություն է նաև քրդերի համար:

13.Նոր մարտահրավեր Թուրքիայի համար, որը պարբերաբար ներխուժում է Իրաքի տարածք քրդերին հարվածելու համար:

14.Հայաստանին սպառնացող հիմնական վտանգը վերաբերելի է հայկական սփյուռքին, մանավանդ Լիբանանում և Սիրիայում:

15.Այլ վտանգ է իրենից ենթադրում պրոքսի բախումների հնարավոր հեռանկարը Հարավային Կովկասում, այդ թվում Հայաստանի տարածքում: ԱՄՆ և Իրանի հատուկ ծառայությունները կարծես վաղուց են օգտվում Հայաստանի տարածքից միմյանց դեմ աշխատելու համար:

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031