Զեյնաբ Սոլեյմանին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը չպետք է համարի, թե գեներալի մահով ամեն ինչ ավարտված է:
Ամերիկացիների կողմից սպանված իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի դուստրը՝ Զեյնաբը, Թեհրանում հոր թաղման արարողության ժամանակ, ըստ Reuters գործակալության, հայտարարել է, որ զուր են Վաշինգթոնի հույսերը, թե Բաղդադի միջազգային օդանավակայանում կատարվածից հետո դրական ելք կլինի:
«Խենթ Թրամփ, միայն չկարծես, թե հորս մահվամբ ամեն ինչ ավարտվելու է»,- ասել է Զեյնաբ Սոլեյմանին հավաքվածներին: Նա հավելել է, որ գեներալի մահվան համար ԱՄՆ-ին եւ իր դաշնակից Իսրայելին սպասում են սեւ օրեր:
Կարդացեք նաև
Իրանի իշխանությունը հայտարարել է, թե պատասխան են տալու Սոլեյմանիի սպանության համար, սակայն դեռ չեն բացատրել՝ ինչպես է դա արվելու: Թրամփն էլ իր հերթին զգուշացրել է, որ Իրանի հարձակման պարագայում պատրաստ է պատասխան անհամաչափ հարված հասցնել:
These Media Posts will serve as notification to the United States Congress that should Iran strike any U.S. person or target, the United States will quickly & fully strike back, & perhaps in a disproportionate manner. Such legal notice is not required, but is given nevertheless!
— Donald J. Trump (@realDonaldTrump) January 5, 2020