Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ ՀՀ և Արցախի իշխանություններին՝ ստեղծված պայմաններում պահպանել ակտիվ չեզոքություն և նպաստել լարվածության նվազմանը․ «Ազգային օրակարգ»

Հունվար 06,2020 10:58

Հունվարի 3-ին Բաղդադում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի զոհվելն օդային հարվածի արդյունքում մեր տարածաշրջանը կանգնեցրել է տասնամյակներով ընթացող բազմակողմ հակամարտության կտրուկ սրման վտանգի առաջ:

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը իր ցավակցությունն է հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդին, միաժամանակ հույս հայտնելով, որ Մերձավոր Արևելքում հակամարտության մեջ ներգրավված բոլոր ուժերը զերծ կմնան իրավիճակը ապակայունացնող հետագա գործողություններից, և առկա հակասությունները կփորձեն լուծել խաղաղ ճանապարհով։

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը նաև կոչ է անում Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների իշխանություններին՝ ստեղծված պայմաններում պահպանել ակտիվ չեզոքություն և ըստ հնարավորի նպաստել առաջացած լարվածության նվազմանը։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով տարածաշրջանային հակամարտության հետագա սրացման հնարավորությունը, հույս ենք հայտնում, որ իշխանությունները և հայկական բանակի ղեկավարությունը անհրաժեշտ լրացուցիչ գործողություններ կձեռնարկեն՝ ապահովելու մեր երկրի սահմանների ու կրիտիկական ենթակառուցվածքների անվտանգությունը։

 

«ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031