Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իրանի ձեռքերն ազատվում են հեռահար հրթիռների ու միջուկային ծրագիր զարգացնելու գործում. Ստյոպա Սաֆարյան

Հունվար 05,2020 23:16

Իրանը դուրս եկավ Միջուկային համաձայնագրից։ Մի քանի ռաունդ փակ հավաքներ էին տեղի ունեցել Թեհրանում, բայց այս որոշումը չէր հրապարակվել։ Ժամեր առաջ Իռնա գործակալությունը հայտնեց, որ այսօր երեկոյան նախատեսվում է հերթականը, որն էլ հրապարակվեց վաղուց կայացված որոշումը։

Կարծում եմ, սա այն է, ինչ ուզում էր ԱՄՆ-ը նոր ղեկավարությունը։ Առանց ԱՄՆ-ի, եվրոպական երկրների ու Իրանի մասնակցությունն այդ համաձայնագրում ուզած-չուզած թույլ Եվրոպա-իրանական առանցք էր պահում, որը թեպետ քիչ, բայց ձեռնտու էր Իրանին, բայց խանգարում էր ԱՄՆ-ին Իրանին նոր ու ավելի կոշտ բանակցությունների դաշտ բերելու ստրատեգիային։

Այժմ պայմանագիրն իսպառ գոյություն չունի և թվացյալ Իրանի ձեռքերն ազատվում են հեռահար հրթիռների ու միջուկային ծրագիր զարգացնելու գործում, որը նրան ավելի կվանի եվրոպական երկրներից, վերջիններիս էլ կմղի դեպի ԱՄՆ դաշտ։

Առանց ահաբեկվելու հետևենք զարգացումներին։

Ստյոպա ՍԱՖԱՐՅԱՆ

Հանրային խորհրդի նախագահ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031