Ինչպես արդեն հաղորդել ենք, ՀՀ ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողի ինքնությունը։ Հունվարի 3-ին «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն էր հրապարակվել, որ իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այս կեղծ լուրը տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։ «Դիանա Հարությունյանը» բերման է ենթարկվել և պարզաբանում ներկայացրել՝ իր կատարած գործողությունների վերաբերյալ։ ԱԱԾ տարածած տեսանյութում «Դիանա Հարությունյան» էջը վարող տղամարդը, որի ձայնն ակնհայտորեն փոխված է, ասում է. «Նշածը կատարել եմ ՀՀ իշխանություններին վարկաբեկելու նպատակով, քանի որ ունեմ ընդդիմադիր հայացքներ եւ անարդար եմ գտնում Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը»:
Ներկայացնում ենք հանրային գործիչների՝ այս առնչությամբ սոցիալական ցանցի իրենց էջում արված առաջին արձագանքները:
Գեւորգ Պապոյան. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր. «Ընդդիմադիր հայացք ունենալ չի նշանակում հակապետական, հակաազգային գործունեություն ծավալել։ Ցավոք, ոմանք դա չեն ընկալում»:
Մարինա Խաչատրյան. «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ. «ԱԱԾ ջան, կներեք, բայց ես ձեզ չեմ հավատում։
Կարդացեք նաև
Նախ – դուք գնում եք միայն այն հրահանգների հետևից, որոնք իջեցնում է Նիկոլը` իրադարձություններից մի երկու օր քնելուց հետ։
Երկրորդ – ի՞նչ իմանամ թե ձեր մարդուն չեք խոսեցնում ու նկարում, հետն էլ կոնկրետ անուններ հնչեցնում։
Դուք մտածու՞մ եք, որ հենց ձեր գործողություններով ապակայունացնում եք մեր ներքաղաքական իրավիճակը»:
Արփի Դավոյան. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր. «Ընդդիմադիր հայացքներ երբեք չի նշանակում դավաճան»:
Կարեն Վրթանեսյան. Razm.info մասնագիտացված կայքի համակարգող. «Նախ՝ տեսանյութում ասվում է, որ այդ գործողությամբ նա «էական վնաս է հասցրել Հայաստանի ազգային անվտանգության շահերին»։ Իսկ երեկ մեզ համոզում էին, որ ոչ մի լուրջ բան չկա, որ ադրբեջանցիները դա տարածում են։
Երկրորդը՝ մարդու անունը չեն հայտնում, պարզ չէ, թե ինչու։
Երրորդը՝ ուշադրություն դարձրեք, որ կոնկրետ հոդված, որով քրեական գործ է հարուցվել, չի նշվում, ինչը մեղմ ասած տարօրինակ է։
Ամենակարևորը. big brother is watching you։ Նշանակում է, որ իշխանությունները հնարավորություն ունեն պարզելու մարդկանց վիրավորող, մարդկանց հաշվեհարդարների սպառնալիքներ ուղարկող բոլոր այն ֆեյքերի տերերին, որոնք Հայաստանում են։ Բայց չեն անում։ Տեսնես ինչո՞ւ»:
Ստյոպա Սաֆարյան. Հանրային խորհրդի նախագահ. «Էն ով էր ասում, թե Դիանան ադրբեջանցի է․․․․
Պարզվում է՝ Ռ․Քոչարյանի աջակիցներից է, ինչպես որոշ ընկերներ տեղեկացրել էին, որ նախկինում հանդիպել են տարբեր քննարկումներում նրա օգտին գրառումներ կատարելու ժամանակ․․․
Ախր շատ հայրենասեր խմբակ է էհ․․․ Սրանց համար Հայաստանին ու Արցախին դավաճանելը մեկ կում ջուր նման բան է․․․․
ԱԱԾ-ն բռնել է։ Տեսնում եք, որ ուզում եք, ստացվում է․․․․
Հուսամ սրա պատմած հեքիաթին չեք հավատա ու ավելի լայն ցանց ու ֆեյքերի բանակ կհայտնաբերվի․․․․
Հիմա պարզեք, թե Քոչարյանին երկրպագող Դիանան ինչ կապ ունի ադրբեջանաթուրքական Аxar.az-ի հետ։ Դա լուրջ կապ է․․․ Դիանայի կենդանի խոսքում կոնկրետ տարածաշրջանի բարբառի ակցենտ էլ կա»:
Արմեն Մինասյան. քաղաքագետ. «Որ «Դիանա Հարությունյանին» քշողին բռնել են, լավ են արել։
Բայց մեր թափանցիկ պետությունը պարտավոր է քրգործ հարուցել ոչ թե «համապատասխան» հոդվածով, այլ ՔրՕր շատ կոնկրետ հոդվածով ու ծանուցել այդ մասին, որ երկու ամսից էլ իմանանք՝ մեղքը ապացուցվեց ու սանկցիա կիրառվեց, թե օդ էր, տատանեցինք, պրծանք։
Թե չէ, ստացվում ՝՝ Քոչարյանին պաշտպանողները մի օր զուտ պիցցա ուտողներ են, մի ուրիշ օր էլ վարժ հայերենով զղջման տեքստեր ասմունքողներ։
ՀԳ. Ցավալի ա, որ երկրի անվտանգությունն ու անվտանգության ծառայությունը «պադգանյատ» է արվում կոնկրետ տրամադրության ու ստատուսի տակ»:
shame on you stiopa!
Sorry. Shane in my.