Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արսեն Բաբայան. ՍԴ դատավորներին կաշառք առաջարկելու չընդունված օրենքի մասին կամ դեսերտի պաղպաղակը

Հունվար 05,2020 22:18

Սահմանադրական դատարանի դատավորներին կաշառք առաջարկելու մասին հայտնի օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ պետա-իրավական հանձնաժողովում 29.11.2019թ-ին և այն ընդունվել է նիստի ընթացքում կատարված բանավոր առաջարկությունների հաշվառմամբ:

Պատգամավոր Ս.Գրիգորյանի կողմից բանավոր առաջարկները կատարվել և հանձնաժողովի կողմից ընդունվել են ՀՀ ԱԺ Աշխատակարգի 42–րդ կետի սահմանած պահանջների խախտմամբ: Այն է՝ առաջարկները չեն ձևակերպվել որպես նոր խմբագրություն (5-րդ ենթակետ), կամ որպես նոր փոփոխություն կամ լրացում (6-րդ ենթակետ): Այդ բանավոր առաջարկները որևէ հստակ ձևակերպում չեն ունեցել:

Եթե անգամ ընդունում ենք, որ այդ առաջարկություններն արվել են նախագծի որևէ մաս նոր խմբագրությամբ շարադրելու տեսքով, ապա դրանք վերաբերվել են բացառապես Սահմանադրական դատարանի մասին օրենքի 88-րդ հոդվածում ավելացվող նոր 4.1-ին մասին (տես ձայնագրությունը),

այնինչ 3.12.2019թ-ին կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացված «լրամշակված» տարբերակում փոփոխություն է կատարվել նաև նախագծի 2-րդ հոդվածում, որտեղ ավելացված է նոր 2-րդ մաս՝ հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված` Օրենքի 88-րդ հոդվածում լրացվող 4.1-ին մասի իրավակարգավորումը Սահմանադրական դատարանի դատավորի կողմից սահմանված ժամկետում հրաժարական ներկայացնելու մասով գործում է սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում»:

Այդ լրացումը կատարվել է ՀՀ ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի (այսուհետ` Կանոնակարգ) խախտմամբ և չէր կարող տեղ գտնել նախագծում, քանի որ այն կարող էր արվել միայն հանձնաժողովում համապատասխան առաջարկության և դրա ընդունման պարագայում:

Բացի այդ, Կառավարությունն իրավունք չուներ Ազգային ժողով ներկայացնել «լրամշակված» նախագիծ, քանի որ օրենսդրական նախաձեռնության հեղինակը նման նախագիծ կարող է ներկայացնել բացառապես Կանոնակարգի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով սահմանված դեպքում, ինչն այս նախագծի քննարկման ժամանակ տեղի չի ունեցել:

Փնթիությունն այսքանով չի ավարտվում: Ազգային ժողովի խորհուրդն իր 02.12.2019թ. նիստում Ազգային ժողովի` «ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին» որոշման մեջ նստաշրջանի օրակարգ է ընդգրկել մի նախագիծ, որն այլևս գոյություն չի ունեցել (http://www.parliament.am/drafts.php…):

Ինչպես արդեն ասացի` սա ընդամենը դեսերտի (տես` https://bit.ly/2ZQCpX0) հետ տրվող պաղպաղակն էր:

Դեռ ինչեր են սպասվում…

Արսեն ԲԱԲԱՅԱՆ

Ազգային Հակակոռուպցիոն Խորհրդի անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031