Երեկ, հունվարի 4-ին դանակով հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։20-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ 33-ամյա Մհեր Հայրապետյանը դանակով զինված հարձակվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գործող «Դալմա Գարդեն Մոլ»-ում տեղակայված տարադրամի փոխանակման կետի աշխատակցի վրա ու դանակի սպառնալիքով պահանջել գումար։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մինչ «ծալապակասը» մարդաշատ վայրում դանակի սպառնալիքով կվախեցներ տարադրամի փոխանակման կետի աշխատակից, Երևանի բնակիչ 37-ամյա Արմեն Դ․-ին, «Դալմա Գարդեն Մոլ»-ի անվտանգության աշխատակիցները՝ պետի տեղակալ Արմեն Սահակյանի գլխավորությամբ, կարողացել են վնասազերծել հանցագործին ու այդ մասին տեղեկացրել Ոստիկանության Մալաթիայի բաժին։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում