ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր գրառմամբ հայտարարել է, որ պատժիչ գործողություններ են իրականացվելու ոչ միայն մարդկանց նկատմամբ: Նա նշել է, որ նշանակետի տակ է առնված 52 օբյեկտ, այդ թվում`«շատ բարձր մակարդակի» և Իրանի ու իրանական մշակույթի համար կարևոր օբյեկտներ:
«Հարվածներն այդ թիրախներին և հենց Իրանին կհասցվեն շատ արագ և շատ ուժեղ։ ԱՄՆ-ն այլևս չի ցանկանում սպառնալիքներ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը:
«Թրամփը «կոստյումով ահաբեկիչ է»»,- Թվիթերում Թրամփին ի պատասխան` գրել է ԻԻՀ հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմին:
«Ինչպես ISIS-ը, ինչպես Հիտլերը, ինչպես Չինգիզ խանը… Նրանք բոլորն ատում են մշակույթները: Թրամփը «կոստյումով ահաբեկիչ է»: Նա շատ շուտով պատմություն կսովորի, որ ՈՉ ՈՔ չի կարող հաղթել Իրանի մեծ ազգին և մշակույթը»,- գրել է նախարար Ջահրոմին:
Կարդացեք նաև
Like ISIS, like Hitler, Like Genghis!
— MJ Azari Jahromi (@azarijahromi) January 5, 2020
They all hate cultures. Trump is a "terrorist in a suit". He will learn history very soon that NOBODY can defeat "the Great Iranian Nation & Culture".#HardRevenge#QasemSoleimani https://t.co/N2iQ5AMX7M