Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Նոր «բարձունքներ» նվաճելու փոխարեն՝ զբաղվեք պետական անվտանգության ամրապնդմամբ»

Հունվար 05,2020 15:28

Վերջապես ՀՀ արտաքին գործերի նախարարը ցավակցեց հարևան և բարեկամ Իրանին։

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ոչ թե հայկական,այլ իրանական կողմի նախաձեռնությամբ։

Այսքանից հետո մեր իշխանությունները գոնե ֆայմեն ու գեներալ Սոլեյմանիի թաղմանը Երևանը ներկայացնող պաշտոնյա գործուղեն։

Խնդիրը հակաիրանական կամ հակաամերիկյան խաղերում ներգրավվելու մեջ չէ,խնդիրը մեր պետական ու ազգային շահերը սպասարկելու մեջ է։

Հ.Գ. Նոր «բարձունքներ» նվաճելու ու ճառեր ասելու փոխարեն՝ զբաղվեք պետական անվտանգության ամրապնդմամբ։

 Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ
ՀՀԿ խոսնակ

Բլինչիկ գովազդելուց և ֆեյք լուրերից բողոքելուց առաջ վատ չէր լինի ցավակցել հարևան Իրանին, եթե ոչ վարչապետի կամ արտաքին գործերի նախարարի, ապա գոնե ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի կամ անվտանգության խորհրդի քարտուղարի մակարդակով, եթե իհարկե դեռ նման պաշտոնյա ունենք։

Ի տարբերություն Թուրքիայի, Իրանը միշտ դրսևորել է հավասարակշիռ մոտեցում Արցախի հարցում և հոգատար վերաբերմունք է դրսևորել՝ թե մեր համայնքի, և թե մեր հոգևոր հաստատությունների նկատմամբ։

Այդ առումով դրական է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանի ցավակցական ուղերձը բարեկամ Իրանի ժողովրդին։

Մեր տարածաշրջանին խաղաղություն եմ մաղթում, իսկ ՀՀ իշխանություններին՝ իրավիճակի սթափ և ամբողջական գնահատական։

Հ.Գ. Հարևան երկրին ցավակցելը բլինչիկին վնաս չէ:
 Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ
ՀՀԿ խոսնակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031