Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները ոչ միայն հակազդելու Ադրբեջանի ռազմավարությանը, այլ նաև Իրանի ներսում անհամեմատ ամրապնդելու իր դիրքերը. Վարդան Ոսկանյան

Հունվար 05,2020 15:02

Բաքվի բռնապետը, պատկերավոր ասած, պայքար է սկսել Իրանում մեր նկատմամբ գերակայության հասնելու համար։

Ակնհայտ է, որ Հայաստանի հարավում՝ ի դեմս Իրանի, բարեկամ և եղբայրական ժողովրդի ու պետության գոյությունը, ըստ էության, ի չիք է դարձնում Հայաստանի լիակատար շրջափակմանը միտված Բաքվի բռնապետի թշնամական ռազմավարության մի խոշոր հատված, ուստի Իրանում ադրբեջանական քաղաքական, տնտեսական և տեղեկատվական-քարոզչական ներկայության աճին հենց հակահայկական նկատառումներով Բաքվում տրվում է զգալի կարևորություն։

Այս համատեքստում, ոչ միայն չի բացառվում, այլ նաև կանխատեսելի է, որ մենք հնարավոր է ականատեսը լինենք հայկական կողմի դեմ ուղղված ադրբեջանական նոր քարոզչական սադրանքների և գործողությունների։

Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները ոչ միայն հակազդելու այս ռազմավարությանը, այլ նաև Իրանի ներսում անհամեմատ ամրապնդելու իր դիրքերը՝ հաշվի առնելով մի շարք օբյեկտիվ առավելություններ և իրողություններ, որոնք չկան Ադրբեջանի պարագայում, և մենք հասնելու ենք դրան՝ ի հեճուկս նաև այն շրջանակների, որոնք գիտակցաբար, թե կարճամտությամբ փաստացիորեն ջուր են լցնում թշնամական քարոզչության ջրաղացին։

Վարդան ՈՍԿԱՆՅԱՆ

Իրանագետ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031