SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 4-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 02։00-ի սահմաններում Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները Խանջյան փողոցի 20 հասցեից՝ JOSE ակումբից վիճաբանություն կատարելու կասկածանքով Ոստիկանության Մարաշի բաժանմունք են բերման ենթարկել մի քանի քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Երևանի բնակիչներ՝ 20-ամյա Արա Ալեքսանյանը, 21-ամյա Սուրեն Մկրտչյանը, ինչպես նաև՝ Ոստիկանություն են հրավիրվել նշված ակումբի անվտանգության աշխատակիցներ՝ 22-ամյա Նարեկ Սերոբյանն ու 29-ամյա Էդգար Զաքարյանը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ նշված անձինք նույն օրը JOSE ակումբում վիճաբանել են միմյանց հետ, որը վերածվել է ծեծկռտուքի, և դրա հետևանքով ստացել են մարմնական վնասվածքներ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: