Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի արհեստական սուբյեկտացումը թունավոր պտուղներ է տալիս». «Սասնա Ծռեր»

Հունվար 05,2020 11:45

ԱՄՆ-ի և Իրանի միջև վերջին օրերին առաջացած լարվածությունը բացահայտեց, թե որքան սնանկ ու վտանգավոր է Արցախի սուբյեկտացումը: Մի իրավիճակում, երբ ՀՀ ԱԳՆ-ն, սկզբունքորեն ճիշտ կողմնորոշվելով, հանդես է գալիս հավասարակշռված դիրքորոշմամբ, ՀՀ մաս կազմող Արցախի այսպես կոչված նախկին և ներկայիս ԱԽՔ-երը, կարծես մրցակցելով իրար հետ, յուղ են լցնում հակամարտության կրակի վրա:

Կարող ենք հաստատապես արձանագրել, որ արդեն տեսնում ենք Արցախի արհեստական սուբյեկտացման առաջին թունավոր պտուղները: 5-րդ շարասյան միջնաբերդի վերածված պաշտոնական Ստեփանակերտի հովանավորությամբ Արցախի անունից հանդես եկող Կրեմլի տեղական գործակալները փորձում են վարել ՀՀ ազգային շահերին տրամագծորեն հակառակ առանձին արտաքին քաղաքականություն: Այս օրինակն ակնհայտորեն մատնացույց է անում “Մեկ Հայրենիք-երկու պետություն” հակահայ հայեցակարգի օտար տիրոջը և նրա տեղական շահառուներին:

Ի ցույց դնելով արդեն բացահայտված վտանգը, դատապարտում ենք Արցախը սուբյեկտացնելուն ուղղված ՀՀ իշխանությունների քաղաքականությունը, պահանջում ենք օր առաջ հրաժարվել դրանից և որդեգրել ՀՀ-ին Արցախի դե յուրե միացումն ավարտին հասցնելու քաղաքականություն: Դառնալով ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների նկատմամբ ՀՀ դիրքավորմանը, պետք է հաշվի առնենք, որ երկուսն էլ մեզ համար բարեկամ են, ուստի այդ առումով մեր արտաքին քաղաքականությունն անհրաժեշտ է դիրքավորել չեզոքության, իսկ հնարավոր դեպքերում՝ նաև միջնորդի ու կայունության կղզյակի տիրույթներում:

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031