Հունվարի 5-ին, ժամը 00։53-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ-ի դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երկու ավտոմեքենա, կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Range Rover» (վարորդ՝ Լուսինե Ե., ծնված 1979 թ.) և «Lada Priora» (վարորդ՝ Արտուշ Ս., ծնված 1998 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս վարորդը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:
ԱԻՆ