Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղասեմ Սոլեյմանին դեռ 1990-ական թվականներին հատուկ հետաքրքրված էր Ադրբեջանով»

Հունվար 04,2020 21:33

Շատ հետաքրքիր տեղեկություններ են ստացվում Ադրբեջանից հատկապես նրանց համար, ովքեր հայտարարում են, թե ո՞վ է առհասարակ Ղասեմ Սոլեյմանին և մեզ ի՞նչ, թե Ղասեմին սպանել են։

Հատված Ադրբեջանի Ներքին զորքերի նախկին հրամանատար, այժմ Ուկրաինայում բնակվող Ֆահմին Հաջիևի հարցազրույցից. «Ղասեմ Սոլեյմանին դեռ 1990-ական թվականներին հատուկ հետաքրքրված էր Ադրբեջանով և փորձեր է կատարել ռազմական գործողությունների տարբեր վայրերից հետախուզական նշանակության տեղեկություններ փոխանցել հայկական կողմին։ Աղդամ-Աղդարայի շրջանում Ներքին զորքերի հետախույզների կողմից ժամանակին հայտնաբերվեցին նրա գործակալներից երկուսը և հանձնվեցին Ազգային Անվտանգության նախարարությանը։ Սա ասում են հատուկ նրանց համար, որոնք այս օրերին արցունքներ են թափում Ղասեմի համար»։

Ադրբեջանի շիաների շրջանում մեծ ակտիվություն է այս օրերին Ղասեմ Սոլեյմանիի սպանության առթիվ և հատկանշական է, որ նրանց թիրախում հայտնվել է Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն, ով դեռևս ցավակցական խոսքեր չի ասել Ղասեմ Սոլեյմանիի սպանության առնչությամբ։

Արտյոմ ՏՈՆՈՅԱՆ

Իրանագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Հետաքրքիր ժողովուրդ են հայերը։ Ինձ միշտ (ապշելու աստիճան) զարմացրել է հայերի պաղեստինամէտութիւնը, երբ առողջ բանականութիւնը յուշում է, որ հայերը պատմականօրէն աւելի իսրայէլամէտ պիտի լինէին։ Պատճառները փայլուն գիտեմ, դրա մասին չէ խօսքս։

    Նոյն կերպ ծիծաղելի է, որ ազգովի սգում էք մի կրոնամոլ մարդասպանի մահը ու շատերիդ աչքին նա հերոս է։ Ճշմարիտ եմ ասում՝ ծիծաղելի էք։

    Ինչ վերաբերում է հայկական մեդիա-տիրոյթի քարոզչութեանը.
    Վարդան Ոսկանեան անունով մի «իրանագէտ» կայ։ Ես նրան կէս-կատակ ՀՀ-ում Իրանի դեսպան եմ անուանում։ Բա որ մէկ-մէկ Ալիեւին «Բաքուի բռնապետ» է անուանում։ Կարծես, թէ Ռոհանին ու այաթոլլաները երկնքից իջած, [ոտքերը տակաւին ամպոտ] հրեշտակներ են։

    #InG-dWeTrust
    #WeThePeopleOfFreedom
    😊

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031