Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մելիքյան. Չեմ հասկանում, երբ քաղաքական առաջնորդը պիտակավորում է տարածաշրջանային խիստ վտանգավոր այս զարգացումը լավ կամ վատ վերլուծել փորձողներին

Հունվար 04,2020 21:08

Վարչապետի երեկվա գրառումը «տնայնագործ գեոպոլիտիկների» մասին շատ խորքային առումով վատն էր, շատ վատն էր։

Ես հասկանում եմ, որ ցանկացած պետության խնդիրներից մեկը ցանկացած տեսակի խուճապների կասեցումն է։ Ես հասկանում եմ, որ ցանկացած պետություն ունի ինստիտուտներ, որոնց գործառույթը տարածաշրջանային զարգացումների վերլուծությունն ու սցենարների հաշվարկն է (լավ կամ վատ)։

Բայց ես չեմ հասկանում, երբ գործադիր իշխանության ղեկավարը, քաղաքական առաջնորդը պիտակավորում է տարածաշրջանային խիստ վտանգավոր այս զարգացումը լավ կամ վատ վերլուծել փորձողներին, վտանգներ տեսնողներին, հենց իրեն՝ կառավարության ղեկավարին խիստ անտեղի «բլինչիկային» գրառման համար քննադատողներին։ Չէ՞ որ կոնկրետ այս վտանգները վերքաղաքական մակարդակ ունեն։ Եթե, Աստված մի արասցե, Ամերիկա-Իրան հարաբերություններում բանը բանից անցնի, ոչ ոքի չի հետաքրքրի՝ դու օրվա իշխանությանը սատարում ես, քննադատում ես, թե չեզոք ես։

Տպավորությունս այն է, որ մեզ բոլորիս փորձում են մի տեսակ «լարովի նարնջի» տեղ դնել՝ պիտակավորելու եղանակով զրկելով ազատ մտածելու, մտքեր փոխանակելու, տո նույնիսկ սխալվելու իրավունքից։ Մի՛ արեք։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031