Դերասանը, որը խաղում էր փոքրիկ Էմմայի դերը «Ընկերներ» սիթքոմում՝ պատասխանել է Չենդլերի 2003 թվականին արված կատակին:
Նոել Շելդոնը մեկն է այն երկվորյակներից, որոնք խաղում էին Ռոսսի եւ Ռեյչելի դստեր՝ Էմմայի դերն այդ սիթքոմում:
«Ընկերների» 10-րդ սեզոնի մի դրվագում Ռոսսն ու Ռեյչելը տոնում են իրենց դստեր առաջին ծննդյան օրը ՝ խնդրելով ընկերներին հավաքվել իրենց բնակարանում, թեեւ Մոնիկան ու Չենդլերը ցանկանում էին մեկնել Նյու Յորքից Վերմոնտ: Սակայն Էմման քնած է մնում՝ հետաձգելով Մոնիկայի եւ Չենդլերի մեկնումը:
Եվ երբ Ռոսսն ու Ռեյչելը խնդրում են իրենց ընկերներին տեսաուղերձ հղել, որը կցուցադրեն Էմմայի 18 ամյակին, Չենդլերը հեգնում է. «Բարեւ, Էմմա, հիմա 2020 թվականն է: Արդյոք դեռ վայելում ես քո քունը»:
Կարդացեք նաև
Շելդոնն այժմ արձագանքել է կատակով՝ Ինստագրամի իր էջում հրապարակելով սեփական լուսանկարը՝ գրելով. «Հենց նոր արթնացա բոլոր ժամանակների լավագույն քնից՝ ուրախ 2020 թվական»: