Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Լիբիա զորքեր մտցնելու որոշումը մեկ անգամ եւս շեշտում է Թուրքիայի ազդեցության լծակները մեծացնելու Էրդողանի կիրքը

Հունվար 04,2020 20:01

«Ամերիկայի ձայն». Թուրքիայի խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ հինգշաբթի օրն ընդունեց որոշում, որը թույլ է տալի ս զորքեր տեղակայել Լիբիայում` պաշտպանելու համար այս երկրի կառավարությանը: Այդ խնդրանքով Թուրքիային էր դիմել Լիբիայի վարչապետ Ֆայեզ ալ-Սերաջը, քանի որ երկրի արեւելյան հատվածներում գեներալ Խալիֆա Հաֆթարի ուժերը հեռու չեն մայրաքաղաքը գրավելուց:

Էրդողանն ու Սարաջը վերջերս էին ստորագրել գործարք, որը թույլ է տալիս թուրքերին ռազմական ուժեր տեղակայել այստեղ:

Անկարան գտնում է, որ Լիբիայի կառավարությանը սպառնացող վտանգը վնասում է նաեւ այս տարածաշրջանում խաղաղությանն ու իր անվտանգությանը: Նման պատճառաբանությամբ Էրդողանը ժամանակին ռազմական ներխուժում իրականացրեց դեպի Սիրիա: Լիբիա զորքեր մտցնելու որոշումը մեկ անգամ եւս շեշտում է Թուրքիայի ազդեցության լծակները մեծացնելու Էրդողանի կիրքը:

Լիբիայի խնդիրն անցյալ ամիս քննարկման առարկա էր դարձել ԱՄՆ-ի ու Թուրքիայի նախագահների միջեւ: Թրամփը հինգշաբթի օրը հեռաձայնել է Էրդողանին ու ասել, որ «օտար միջամտությունը բարդացնում է իրադրությունը»:

Ինչպես Լիբիայի արեւելյան հատվածը վերահսկող Լիբիայի ազգային բանակի հրամանատարներից գեներալ Ահմեդ ալ Մեսմարին է ասում, «Էրդողանն այժմ ուզում է մեկ գնդակով երկու նապաստակ խփել, ահաբեկիչներին փոխադրելով Լիբիա, փոխարենը դրանց Թուրքիայում պահելուն»: Նրա խոսքերով, եթե Թուրքիան հաջողության հասնի Լիբիայում, կսկսի վերահսկել այս երկրի հարստություններն ու նավթի եւ գազի պաշարները: «Թուրքիան այստեղ կհաստատի հարեւան երկրներին մոտ գտնվող հենակետ», ասում է գեներալը:

Եգիպտոսի արտգործնախարարությունը խստորեն դատապարտել է Լիբիայում զորքեր տեղակայելու Թուրքիայի խորհրդարանի որոշումը ու հայտարարել, թե Թուրքիան է կրելու միջերկրածովյան տարածաշրջանում հնարավոր անկայունության ու բացասական բոլոր հետեւանքների պատասխանատվությունը: Արաբական լիգան էլ այս հարցով արտակարգ հանդիպում է հրավիրել Կահիրեում:

Ասենք, որ Հաֆթարի Լիբիայի ազգային բանակն աջակցություն է ստանում Թուրքիայի մրցակիցներ Եգիպտոսից, Սաուդյան Արաբիայից ու Արաբական Միացյալ Էմիրություններից, ինչպես նաեւ Ֆրանսիայից ու Ռուսաստանից: Սարաջի կառավարությունը վերահսկում է երկրի արեւմտյան որոշ հատվածներ ու վայելում Թուրքիայի, Քաթարի ու Իտալիայի աջակցությունը:

Արամ ՎԱՆԵՑՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031