Հունվարի 2-ին, ժամը 06.40-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «աջից կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք, աջակողմյան հեմոպնևմոթորաքս» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել Գյուլագարակ գյուղի 24-ամյա մի բնակիչ։
Հիվանդանոց մեկնած ոստիկաններին տղամարդը հայտնել է, որ լավ չի հիշում, թե իր հետ ինչ է կատարվել և հնարավոր է, որ ընկել է:
Նույն օրը, ժամը 21.00-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի ՔՀԲ և Ստեփանավանի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հունվարի 2-ին, ժամը 04-ի սահմաններում, Գյուլագարակ գյուղից մի խումբ անձինք, անձնական հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, նախնական պայմանավորվածության համաձայն, Գյուլագարակ գյուղի վերջնամասում, «Դենդրոպարկ» տանող ճանապարհի մոտ հանդիպել են համագյուղացի երկու եղբայրների։ Ծագած վիճաբանության ժամանակ քաշքշել, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, որի ժամանակ եղբայրներից մեկն իր մոտ եղած սուր-կտրող առարկայով հարվածել է հիվանդանոց տեղափոխված տղամարդուն՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Կատարվում է նախաքննություն:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն