Երեկ՝ հունվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23: 25-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, հերթական ահազանգն է ստացվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, որ «վերջույթների շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:
Այս անգամ նշված բժշկական կենտրոն է մեկել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Իգոր Մեսրոպյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Գասպարյանի գլխավորությամբ:
Ըստ 2 բժշկական կենտրոնների բժիշկների հայտնածի՝ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու:
Կարդացեք նաև
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ստացված տեղեկություններով պարզվել է՝ ով է կասկածյալը և Արաբկիրի ոստիկանները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության ու անչափահասների գործերով բաժինների իրենց գործընկերների ու Արաբկիրի քննչական բաժնի խմբի հետ պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22:50-ի սահմաններում, Վրացական փողոցի 17 շենքի բակում նշված անձանց իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ է հասցրել նույն փողոցի բնակիչ, 33-ամյա Հայկ Ա.-ն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Հայկ Հ.-ն ծառայում է ՀՀ Պաշտպանության նախարարությունում, իսկ Ռաֆայել Հ.-ն սովորում է Երևանի քոլեջներից մեկում, իսկ կասկածյալ Հայկ Ա.-ն 2017 թ.-ին նույնպես ծանր մարմնական վնասվածք է հասցրել մեկ այլ քաղաքացու՝ դանակահարելով նրան, սակայն դատարանը դատական փուլում նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել գրավը, ով ազատ է արձակվել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: