Դեկտեմբերի 31-ին, ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության քաղաքացի, 40-ամյա Բորիս Բիցաևի վարած КамАЗ մակնիշի AA 3674.07 համարանիշի կցորդիչով և Երևանի բնակիչ, 38-ամյա Կարեն Հարությունյանի վարած Mazda մակնիշի 35 DT 042 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mazda-ի վարորդ Կ. Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: