Հունվարի 3-ին, ժամը 18։45-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոցի վերջնամասում այրվում է բնակելի տուն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Ներսիսյան փողոցի տներից մեկի տանիքում և հարակից գտնվող ինքնաշեն խորդանոցում (մոտ 15 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։59-ին, մարվել՝ 19։38-ին։
Կարդացեք նաև
Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 20 քմ), խորդանոցը (մոտ 15 քմ)՝ ներսում կուտակած 3 խմ թեփով՝ ամբողջությամբ: