Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Ավստրալիայի Պերտ քաղաքում մեկնարկած ATP Cup-ի խմբային մրցաշարի Ռուսաստան-Իտալիաում մրցամարտում 7:5, 6:3 հաշվով հաղթել է Ստեֆանո Տրավալյուին:
Այնուհետեւ Խաչանովի թիմակից Դանիիլ Մեդվեդեւը առավելության է հասել Ֆաբիո Ֆոնյինիի նկատմամբ՝ 1:6, 6:1, 6:3` ապահովելով ընդհանուր հաղթանակը՝ անկախ զուգախաղերի արդյունքից:
ATP Cup-ին մասնակցում է 24 թիմ:
Մրցաշարի մրցանակային գումարը $ 15 միլիոն է:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ