Միջազգային լրատվամիջոցները հրատապ տեղեկություններ են հայտնում Փարիզի` Վիլժուիֆ արվարձանից, որտեղ դանակով զինված մարդը հարձակվել է անցորդների վրա: Հարձակման արդյունքում, ըստ տարբեր տեղեկությունների՝ մեկ մարդ մահացել է, երկուսը վիրավորվել են:
Ինքը՝ հարձակում գործած մարդը, սպանվել է ոստիկանական ուժերի կրակահերթի արդյունքում:
Ըստ RTL ռադիոկայանի՝ որոշ ականատեսներ հայտնել են, որ հարձակում գործած մարդը բացականչել է՝ «Ալլահու Ակբար»: