Երեկ՝ հունվարի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում, Վաղաշեն գյուղի գյուղամիջյան ճանապարհին, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտն, նույն գյուղի բնակիչ, 27-ամյա Տարոն Ղազարյանին և նրան թողնելով անօգնական, դիմել փախուստի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն:
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Մարտունու ոստիկաններն ու քննիչները՝ կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, տաք հետքերով պարզել են վրաերթ կատարած վարորդի ինքնությունը:
Մարտունու ոստիկանները մեկնելով կասկածյալի հնարավոր գտնվելու վայր, բացատրական աշխատանքների արդյունքում կարողացել են վարորդին հայտնաբերել. նա 45-ամյա Հայկ Դավթյանն է, ով եղել է Nissan Tiida մակնիշի 36 СМ 537 համարանիշի ավտոմեքենայով:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: