2019 թվականի 11 ամիսների տվյալներով 4 միլիարդ 300 միլիոն դրամի չափ գումար է վերականգնվել բյուջե, խոսքը կանխիկ գումարով վերականգնման մասին է: Այս մասին «Ազատության» հետ հարցազրույցում ասաց Հայաստանի հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ ընդգծելով՝ սա աննախադեպ մեծ թիվ է:
«Ազատություն». – Ֆինանսական առումով, ես գիտեմ, որ սովորաբար բյուջե որոշակի գումարներ են վերականգնվում տարբեր քրեական գործերից: Ինչքա՞ն գումար է վերականգնվել, և եթե քրեական գործերը կարող եք նշել, խնդրում եմ դրանք ևս նշել:
Սասուն Խաչատրյան. – Այս տարին աննախադեպ էր վերականգնված գումարի առումով: 11 ամիսների տվյալներով վերականգնվել է բյուջե, կանխիկ գումարով վերականգնման մասին է խոսքը, 4 միլիարդ 300 միլիոն դրամի չափ գումար: Սա աննախադեպ մեծ թիվ է, և այդ թիվը 7-ից ավելի անգամ մեծ է, քան Հատուկ քննչական ծառայության գոյության ողջ 11 տարիների ընթացքում բյուջե վերադարձված գումարը միասին վերցրած, այսինքն՝ մենք եթե վերցնենք տարեկան միջինացված թիվը, շուրջ 70-80 անգամ ավելի շատ գումար ենք վերադարձրել, քան նախորդ տարիներին վերադարձվում էր ամեն տարի:
«Ազատություն». – Ինչո՞վ էր դա պայմանավորված:
Կարդացեք նաև
Սասուն Խաչատրյան. – Նախ գործերի բնույթը. այս ընթացքում քննվեցին և՛ ապօրինի հարստացման վերաբերյալ քրեական գործեր, և՛ հարկերից խուսափելու վերաբերյալ քրեական գործեր, ի դեպ նշեմ, որ իմ ասած թիվը վերաբերում է միայն կանխիկ գումարով բյուջե վերադարձված գումարին, իսկ բազմակի անգամ, տասնյակ անգամ ավելի անշարժ գույքի վրա է արգելանք դրվել, կալանք է դրվել է բանկերում գտնվող դրամական միջոցների վրա, որոնք արդեն կտնօրինվեն դատական ակտերով, այս պահին բյուջե չեն վերադարձվել, բայց ակնկալում ենք, որ նաև դատական հեռանկարը դրական կլինի, և այդ գումարները կվերադարձվեն բյուջե:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: