Ամստերդամում բացվել է Լույսի փառատոնը:
Մինչև հունվարի կեսերը երեկոյան և գիշերային Ամստերդամում կշարունակվի լույսի հեղեղը. բացվել է Լուսային արվեստի ամենամյա 8-րդ փառատոնը։ Քաղաքի ջրանցքները փայլատակում են տեղացի և օտարերկրյա արվեստագետների՝ լույս և գույն ճառագող ստեղծագործություններով։ Շատ դեպքերում օգտագործված է նաև ջրի մակերևույթը։
Ամստերդամում տարվա այս եղանակին մութը տևում է մոտ 16 ժամ, և փառատոնային գործերը տեղադրված են հատկապես քիչ լուսավորվող վայրերում։ Մինչև հունվարի 19-ը կցուցադրվեն ոչ միայն լուսավորող այս ինստալյացիաները, այլև փառատոնի ծրագրերի շրջանակում կկազմակերպվեն քննարկումներ, վարպետության դասընթացներ ու համերգներ։
Լուսանկարներն անգամ բավական տպավորիչ են։
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ https://mymodernmet.com/-ից