«Ա1+». Հեռուստատեսությունը սիրող, հայկական հեռուստատեսության նվիրյալ եւ անկախ Հայաստանի հեռուստադիտողին 1991թ.-ին «Ա1», նույն՝ «Ա1+»-ը , նվիրած մարդն այսօր դառնում է 70 տարեկան։
Մի զարմացեք, խոսքն, իրոք, Մեսրոպ Լեւոնի Մովսեսյանի, ինչպես հեռուստաընկերության հին աշխատակիցներն ու ամենամոտ ընկերներն են դիմում՝ Մելսի մասին է։ Դուք ճիշտ եք՝ նրա տարիքը չի երեւում, մենք էլ զարմացանք։
Հանրային, նախկին՝ պետական հեռուստաընկերությունը Մեսրոպ Մովսեսյանի ծնողն է, որտեղից սկսել է իր կարիերան, «Ա1+»-ը՝ երեխան, որին ամեն կերպ փորձել են խլել նրա ձեռքից՝ ինչպես , օրինակ, 2002թ.-ին եթերազրկելով։
Մեսրոպ Մովսեսյանը այնքան շատ է սիրում «Ա1+»-ը, որ նրան ստեղծել է իր իսկ ծննդյան օրը։ Ուզեք, թե չուզեք եթե դուք այսօր խմում եք Մեսրոպ Մովսեսյանի կենացը, ապա բաժակ եք բարձրացնում նաեւ «Ա1+»-ի համար։ Դե, կռահեցիք, այսօր ով շնորհավորի Մեսրոպ Մովսեսյանին, եթերի վերականգնում է մաղթելու Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ կապուղուց զրկված «Ա1+»-ին։
Կարդացեք նաև
«Առավոտը» շնորհավորում է Մեսրոպ Մովսեսյանին, իսկ «Ա1+»-ին մաղթում շուտափույթ վերադարձ հեռուստաեթեր: