«Բլինչիկն անմահ է, պարզապես օրն է փոխվել»,- ֆեյսբուքյան կեսկատակ գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղադրելով լուսանկար, թե ինչպես է իր տիկինը՝ Աննա Հակոբյանը նրբաբլիթ պատրաստում դստեր՝ Շուշանի հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Աննա Հակոբյանը կոչ էր արել. «Սիրելի կանա՛յք, եկեք միահամուռ կերպով ազատվենք «խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի եւ բլինչիկի» տասնամյակների գերությունից եւ տոնական օրերը իսկապես վայելենք մեր ընտանիքների, ընկերների եւ հարազատների հետ»:
Ուշագրավ են օգտատերերի մեկնաբանությունները. «Վերջը չդիմացար էլի առանց բլինչիկի, մեր հզոր վարչապետ», «Բա բուդը ուր ա, բուդը, ախր, պարոն վարչապետ, բլինչիկը մեր արյան մեջ ա», «Այո, մեր սիրելի վարչապետ, բլինչիկը շատ համեղ է, որովհետև այն պատրաստվում է սիրելի Աննայի և Շուշանի կողմից», «Աշխարհը նոր պատերազմի առաջ է կանգնած, մենք էլ իրենց հարևանն ենք, դուք բլինչիկ եք ուտում, լրջություն չկա», «Թավեն բլինչիկի թավա չի, երեխեն կտանջվի», «Վարչապետ ջան, էնքան եմ ուզում, մի հատ ձեր բլինչիկից համտեսեմ, աշխարհ մեռնել կա, զաթո կասեմ վարչապետի բլինչիկ էլ կերանք: Նախարարի սիգարետից ծխել եմ, այ վարչապետի բլինչիկ…», «Երկրի թիվ 1 բլինչիկը», «Պրն Փաշինյան, իսկ բաղադրատոմսով կկիսվե՞ք»: Այս պահին մեկնաբանությունները մոտ 400-ն են:
Գրառմանն արձագանքել են նաեւ հանրային դեմքեր: Ասենք, բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք է տվել Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանի արձագանքը. «Տանս Լֆիկի «Վարչապետ» օղի ունեմ: Ուղարկե՞մ»: Իսկ հետո պարզաբանել է. «Իրականում, սկզբից կարդացել էի «պարզապես ՕՂԻՆ է փոխվել». նոր տեսա, որ իրականում օրն է փոխվել: Աչքիս, Լֆիկի օղիից քիչ խմեմ:))))»:
Կարդացեք նաև