2020-ի սկիզբը խոստանում է բավականաչափ թեժ և անկանխատեսելի զարգացումներով հագեցած տարի Մերձավոր Արևելքի համար։
Հունվարի 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դեմ ամերիկյան հատուկ գործողության՝ հրթիռակոծման հետևանքով սպանվել են ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման ղեկավար, իրանական ամենաառանցքային զորահրամանատարներից, լեգենդար գեներալ Ղասեմ Սոլեյմանին, ով պատասխանատու էր տարածաշրջանում իրանական ռազմական դիրքերի ամրապնդման, հատուկ գործողությունների համար, ինչպես նաև Իրաքում ազդեցիկ ժողովրդական աշխարհազորի՝ «Ալ-Հաշդ ալ-Շաաբիի» ու լիբանանյան «Հիզբալլահի» կարևոր հրամանատարներ։
Կասկածից վեր է, որ ամերիկյան հարձակումը նախապատրաստված է եղել նախապես և իրականացվել է կանխավ ստացված հետախուզական տվյալների հիման վրա։ ։
Առանց վարանելու կարելի է կանխատեսել, որ Թեհրանի պատասխանը լինելու է նաև ռազմական հարթությունում։ Այն կարող է միտված լինել ինչպես Վաշինգտոնի տարածաշրջանային դաշնակիցների, այնպես էլ հենց ամերիկյան ռազմական օբյեկտների դեմ։
Կարդացեք նաև
Կասկածից վեր է, որ ինչպես տարեվերջին ԱՄՆ-ի իրականացրած հրթիռային գրոհներն իրաքյան մի շարք ռազմական օբյեկտների դեմ, այնպես էլ վերջին հարձակումը լրջագույնս սրելու են իրավիճակը տարածաշրջանում․առնվազն վերջին օրերին Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատան դեմ իրականացված տարաբնույթ հարձակումները նշվածի վառ ապացույցն են:
Արմեն ՊԵՏՐՈՍՅԱՆ
Արևելագետ