Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալ Սոլեյմանիի մահվան պատասխանը Իրանը տալու է. Սուրեն Սարգսյան

Հունվար 03,2020 13:00

Գեներալ Սոլեյմանիի մահվան պատասխանը Իրանը տալու է: Մարդկային զոհերը հենց այն կարմիր գիծն էր, որը փորձում էին չհատել երկու երկրներն էլ: Կարմիր գիծը հատված է:

  1. Երկու երկրների տարածքներում ռազմական բախումներ բնականաբար չեն լինի:
  2. Իրանը պատասխան հարված կհասցնի:
  3. Երկու պետությունների ազդեցության տակ գտնվող զինված միավորների բախումներ կլինեն:
  4. Իսրայելը կներգրավվի:
  5. Սաուդյան Արաբիան կաջակցի ամերիկացիներին:
  6. Իրանի հրթիռների համար տարածաշրջանում ամերիկյան բոլոր ռազմաբազաները հասանելիության գոտում են:
  7. Հասանելի են նաև տարածաշրջանի նավթային հիմնական հորերը:
  8. Շահերի բախման հավանական կետերը կլինեն Լիբանանը, Իրաքը, Սիրիան և այլն:
  9. Մենք ինչ-որ առումով «դռբի տակ» կընկնենք, բայց դեռ չգիտեմ ինչ ձևի «դռբ» կլինի:

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ

քաղաքագետ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031