Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծման հետևանքով զոհվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին:
Պենտագոնի պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ հարվածը հասցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ ու կրել է պաշտպանական բնույթ, քանի որ նպատակ է ունեցել ապահովել Իրաքում և այլ երկրներում տեղակայված ամերիկացի զինծառայողների անվտանգությունը։
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժխնդիր լինել Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար։