«Ազատություն» ռ/կ. Ռուսաստանի պետական հեռուստաընկերությունները՝ Առաջին ալիքն ու «Россия 24» -ը YouTube-ում արգելափակել են հաշվիչները, որոնք ցույց էին տալիս՝ քանիսն են հավանել՝ like կամ dislike դրել նախագահ Պուտինի ամանորյա ուղերձի տակ: Արգելափակված է նաև մեկնաբանություններ թողնելու էջը:
Մինչ այդ` երեկ կեսօրին, երբ հաշվիչները դեռ աշխատում էին, մի շարք լրատվամիջոցներ,այդ թվում՝ «Էխո Մոսկվի» ռադիոկայանը, «Դոժդ» հեռուստաընկերությունը արձանագրել էին՝ Պուտինի ուղերձը չէր հավանել 66 հազար մարդ, հավանել էին 12 հազարը: Մասնավոր ՆՏՎ հեռուստաընկերության հաշվիչը դեռ աշխատում է, ըստ այդմ՝ Պուտինի ելույթը դուր է եկել մոտ տասը հազար մարդու, ավելի քան 47 հազարը, մինչդեռ, այն չեն հավանել: