Այսօր՝ հունվարի 2-ին, SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում ընթերցողներից, ովքեր հայտնում են, անհայտ անձը կամ անձինք մի քանի ծառեր են քոքից կտրել ՀՀ առողջապահության նախարարության ճառագայթային բժշկության և այրվածքների ազգային կենտրոնի տարածքում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Այրվածքաբանության ազգային կենտրոնում տեղի են ունենում կապիտալ վերանորոգման աշխատանքներ և այդ աշխատանքների շրջանակում հայտնաբերվել են ապօրինի հատված «թեղի» և «վիրգինյան գիհի» տեսակի մի քանի կտրած ծառեր։
SHAMSHYAN.com-ը փորձում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից պարզել՝ արդյո՞ք տեղյակ են կատարվածի մասին և արդյո՞ք կտրված ծառերն օրինական են կտրվել, թե՞ հերթական ապօրինի ծառահատումն է տեղի ունեցել ինչ-որ անձանց կողմից։ Ըստ SHAMSHYAN.com-ին հասած տեղեկությունների՝ նշված կենտրոնի նորանշանակ տնօրենը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ընկերն է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: