Դեկտեմբերի 31-ին, ժամը 14.07-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Մոլդովական փողոցի մի բնակիչ տանը զենք է պահում:
Մեկնած օպերատիվ խմբին հիշյալ տան բնակիչներից մեկը հյուրասենյակի պահարանից ներկայացրել է «Բերետա» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով:
Նույն օրը, ժամը 18.00-ին, ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մոլդովական փողոցից բերման է ենթարկվել 53-ամյա տղամարդը և ձերբակալվել:
Նշանակվել է ԴՁՓ:
Կատարվում է քննություն:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ