Հունվարի 2-ին, ժամը 10։00-ին ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը մեկնել է Ֆիոլետովո գյուղից դեպի հյուսիս՝ Լոռու և Տավուշի մարզերի սահմանագծի մոտակայքում՝ սարալանջին բռնկված հրդեհի վայր՝ տարածքի հետախուզություն իրականացնելու նպատակով:
Նշենք, որ հունվարի 1-ին, ժամը 08:27-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջանի ոլորանների մոտակա սարերում հրդեհի նշաններ են նկատվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու օպերատիվ խումբ:
Պարզվել է, որ հրդեհի նշանները նկատվում են Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղի մոտակայքում՝ սարալանջին: Այրվում է մոտ 2-3 հա խոտածածկույթ:
Տեղանքի դժվարանցանելիության պատճառով չի հաջողվել հրդեհաշիջում կատարել. հրդեհի տարածման վտանգ չկա: Փրկարարներն իրականացրել են հերթապահություն։
Կարդացեք նաև
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն