Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նիդեռլանդները հրաժարվել է «Հոլանդիա» անվանումից

Հունվար 02,2020 11:01

«Հոլանդիա»-ն դադարեց գոյություն ունենալ որպես երկրի անվանում: Այս մասին հաղորդել է նիդեռլանդական NOS ռադիոկայանը:

2020 թվականի հունվարի 1-ից երկրում պաշտոնապես հրաժարվել են «Հոլանդիա» անվանումն օգտագործելուց: Մասնավոր ընկերությունները, դեսպանությունները, նախարարությունները, դպրոցները և համալսարանները կօգտագործեն միայն «Նիդերլանդներ» պաշտոնական անվանումը:

Երկրի «իմիջը» փոխելու այս բարեփոխումը պետության վրա «նստել է» 200 հազար եվրո:

Այն մասին, որ Նիդեռլանդները հրաժարվել է իրեն Հոլանդիա անվանել, հայտարարվել էր դեռ անցյալ տարի հոկտեմբերին:

Իշխանությունները մտահոգված էին, որ «Հոլանդիա»-ն զբոսաշրջիկներն ասոցացնում են թմրանյութերի և Կարմիր լապտերների թաղամասի հետ` տարածքի, որտեղ բարգավաճում է սեռական արդյունաբերությունը: Մինչդեռ Նիդեռլանդները ցանկանում է ներկայանալ որպես առաջատար տեխնոլոգիաների երկիր:

Եվ երկրի «իմիջը» փոխելու համար առաջարկվել էր ակտիվորեն օգտագործել «Նիդեռլանդներ» անվանումը 2020 թվականին Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերի և «Եվրատեսիլ 2020»-ի ժամանակ:

Դեռ փետրվարին Ֆեմկե Խալսեման` Ամստերդամի առաջին կին քաղաքապետը, հայտարարել էր, որ մարմնավաճառությունը զբոսաշրջային գրավչություն դարձնելը նվաստացուցիչ է և անընդունելի: Ի թիվս այլ բարեփոխումների նա առաջարկել էր Կարմիր լապտերները չներառել տուրիստական ուղղությունների ցուցակում, քանի որ զբոսաշրջիկների հոսքը բարդացնում է Կարմիր լապտերների  մարմնավաճառների աշխատանքը և սպառնում նրանց անվտանգությանը:

Խալսեման նշել էր, որ Ամստերդամի այդ «ավանդույթը» գնալով ավելի շատ է կապվում ճանապարհորդների կողմից կանանց նվաստացման հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031