Դեկտեմբերի 31-ին ՊԲ զինանձնակազմի Ամանորն ու Սուրբ Ծնունդը շնորհավորելու նպատակով Արցախ ժամանած ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, այցելել է հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքեր: Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչության ղեկավարները շնորհավորել են բարձր լեռնային պայմաններում մարտական ծառայություն իրականացնող անձնակազմի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը:
Անկեղծ ու անմիջական զրույցի ընթացքում Հայաստանի ու Արցախի պաշտպանության նախարարները ծանոթացել են դիրքապահների տրամադրությանը, խոսել նրանց հետաքրքրող հարցերի մասին, կարևորել բարդ բնակլիմայական պայմաններում հայրենիքի սահմանները պաշտպանող մարտիկների ծառայությունը: Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները շնորհակալություն են հայտնել զինծառայողներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոները խաղաղ նշելու հնարավորությունն ապահովելու համար և անձնակազմին խրախուսել արժեքավոր նվերներով:
Կարդացեք նաև
Նշենք նաև, որ շրջայցի ընթացքում հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչության ղեկավարները այցելել են կենտրոնական ուղղությամբ գործող զրահատանկային զորամասերից մեկը և անձնակազմի հետ մասնակցել տոնական ընթրիքի:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն