Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Կարապետյան. Դեռևս 2015 թվականին ՍՈւ 30-ների ձեռքբերման մտադրությունների մասին վկայություններ կային, բայց 2016 ապրիլյան իրադարձություններից հետո այդ ուղղությամբ որևէ գործողություն չի արվել. Newarmenia.am

Դեկտեմբեր 31,2019 18:10

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն, անդրադառնալով ՍՈւ 30-ների ձեռքբերման հետ կապված աղմուկին, թե սա Նիկոլ Փաշինյանի կառավարության ձեռքբերումը չէ, այլ նախկին իշխանությունների, քանի որ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռևս 2017-ին, ասաց․ «Այս մասին խոսք գնացել է, ոչ թե 2017 թ․-ին, այլ դեռևս 2015 թվականին ձեռքբերման մտադրությունների մասին վկայություններ կային, բայց 2016 ապրիլյան իրադարձություններից հետո այդ ուղղությամբ որևէ գործողություն չի արվել։ 2016 թ․-ից հետո առհասարակ ռուսական կողմի հետ որևէ շփում այս մասին, որևէ հրապարակային անդրադարձ չի եղել, այսինքն՝ այս թեման ամբողջովին փակված է եղել, հետևաբար, 2017 թ․-ի մասին խոսելն ավելորդ է։ Սա ամբողջությամբ Նիկոլ Փաշինյանի կառավարության կայացրած որոշումն է, սա ևս մի քայլ է լրջագույն ներդրում անելու ՀՀ անվտանգության բարձրացման ուղղությամբ»։

Ինչ վերաբերում է ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին, Կարապետյանը նշեց, թե ուղիղ միջամտություն գործադիրը չի կարող անել ՍԴ-ի նկատմամբ։ Միևնույն ժամանակ շեշտեց՝ կա քաղաքական կամք գտնելու այնպիսի լուծում, որ ՍԴ-ն համապատասխանի գործող Սահմանադրությանը, ինչպես նաև վերականգնվի վստահությունը ՍԴ-ի նկատմամբ, որն, ըստ նրա, իսպառ բացակայում է ժողովրդի մոտ։

«Գործի են դրվել մեղմ միջոցներ, բայց մի բանում վստահ եմ՝ հարցը լուծվելու է։ Կարող է մի քիչ ավելի դանդաղ, բայց լուծվելու է։ Այս հարցում կա միջազգային հանրության խորը ըմբռնում»,- շարունակեց Կարապետյանը։

Դիտարկմանը, որ Վենետիկի հանձնաժողովի՝ ԱՆ ուղարկած ոչ պաշտոնական նամակը մեծ աղմուկ է բարձրացրել՝ Կարապետյանն արձագանքեց․

«Դուք խոսում եք ինչ -ինչ խողովակներով հայթայթած գրագրության մասին։ Իրականում, եղել է հետևյալը․ ՀՀ արդարադատության նախարարը շնորհավորել է Վենետիկի հանձնաժողովի նախագահին ու ստացել է պատասխան շնորհավորանք՝ հարցով, թե ի՞նչ զարգացումներ կան խնդրի շուրջ, որը բազմիցս քննարկվել է նաև Վենետիկի հանձնաժողովում, քանի որ իսկապես խնդիր կա այս հարցով ՀՀ-ում և նա՝ որպես գործընկեր, հետաքրքրվել է։ Նախարարն էլ պատասխանել է՝ պարզապես տեղեկացնելով մտադրությունների ու տեղի ունեցող գործընթացների մասին»,- պարզաբանեց Վլադիմիր Կարապետյանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031