Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Ցանկանում եմ բոլորիդ անսպառ առողջություն, հաջողություն, ընտանեկան երջանկություն:
Թող 2020 թվականը մեր հայրենիքի համար լինի խաղաղության, տնտեսական հաջողությունների և վերելքի տարի: Առկա խնդիրներն էլ հաղթահարելի են պետության և հասարակության համատեղ փոխվստահության պայմաններում: Հավատացեք, հարգանքի, սիրո և վստահության մթնոլորտում կդառնանք ամենահզոր երկրներից մեկը:
Առանձնահատուկ շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում Հայկական հզոր բանակի զինծառայողներին, նրանց մայրերին և հայրերին, կանանց և երեխաներին: Շնորհակալություն մեր խաղաղությունն ապահովելու և պետությունն ամուր պահելու համար:
Կարդացեք նաև
Թող գալիք տարում յուրաքանչյուր հայ օջախում տիրեն համերաշխությունը, բարեկեցությունն ու հաջողությունը։
Խաչատուր ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ի հիմնադիր