Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե տակը հիմնավորված փաստաթուղթ չկա, որպես հոգաբարձուների խորհրդի անդամ, թույլ չեմ տալու նիստերի ժամանակ նման հարցեր մտնեն օրակարգ». Հայկակ Արշամյան

Դեկտեմբեր 31,2019 16:03

«Երբ որ համալսարանում կառուցվածքային նոր ստորաբաժանում է ստեղծվում, առնվազն գոնե հոգաբարձուների խորհուրդը պետք է դրա հայեցակարգին ծանոթանա՝ ինչի՞ համար է այդ կենտրոնը, ի՞նչ բյուջե ունի եւ այլն»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը, որը նաեւ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ է:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ Հայկակ Արշամյանը նիստը լքեց, երբ քննարկվում էր «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի կառուցվածքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հարցը՝ նշելով, որ խորհրդի անդամները չեն ստացել դրանց վերաբերյալ հիմնավորումներ եւ չգիտեն՝ ինչ են քննարկելու: Առաջարկության վերաբերյալ պարզաբանում ներկայացրեց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը՝ ասելով, որ առաջարկվում է ստեղծել կենտրոններ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր հիմնավորումը, որոնք կարող են ներկայացնել դրանց ղեկավարները:

Պարոն Արշամյանը մանրամասնեց՝ ի՞նչն է եղել դժգոհության առիթը:

«Ոչ մի գրավոր փաստաթուղթ չկար դրա տակ, մարդիկ քվեարկում էին զուտ ներկայացնողի կամ ռեկտորի կամ որեւէ մեկի խոսքին հավատալու հիման վրա, ինչն ինձ համար ուղղակի անընդունելի է, որովհետեւ նման լուրջ գործընթացների ժամանակ անհրաժեշտ է ունենալ առնվազ հայեցակարգ, եթե ոչ՝ մանրամասն ծրագիր, բյուջե, եւ այլն: Այսինքն՝ հիմնավորված չէր ոչ մի հարց: Ես չէի պատրաստվում մասնակցել այդ գործընթացին, որովհետեւ անընդունելի է Համալսարանի նման լուրջ կազմակերպությունում նման նիստերին ներկա լինելը: Առաջին հարցը հասկացանք, հրատապ էր,  ռեկտորը պետք է մեկներ այդ պայմանագիրը կնքելու, դրա համար ես ձեռնպահ քվեարկեցի, իսկ մյուս հարցերն իրենցից հրատապություն չէին ներկայացնում, ուղղակի որոշել էին այդպես անել՝ արեցին»:

Ըստ պարոն Արշամյանի, իր բողոքը նրանում էր, որ, եթե նիստին ներկայացվում են հարցեր, դրանք պետք է հիմնավորումներ ունենան. «Եթե տակը հիմնավորված փաստաթուղթ չկա, ես, որպես հոգաբարձուների խորհրդի անդամ, թույլ չեմ տալու նիստերի ժամանակ նման հարցեր մտնեն օրակարգ, քվեարկվեն ու անցնեն: Այնտեղ մարդիկ կան, որոնք կազմակերպություններ են ղեկավարում, համալսարանում տարբեր տարիներին աշխատել են, եւ, վստահ եմ, որ նրանցից ոչ մեկը, ոչ մի թղթի տակ չի ստորագրի, որտեղ հիմնավորում չկա եւ իմ պահանջը շատ պարզ, տրամաբանական պահանջ է»:

Նշենք, որ օրակարգում ներառված «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի կառուցվածքում փոփոխություններ կատարելու հարցը ՝
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետին կից «Ամերիկյան հետազոտությունների կենտրոն» ստեղծելուն էր առնչվում, որի նախագիծն իրականացվելու է համապատասխան դրամաշնորհի միջոցներով, մյուս հարցը՝ ԵՊՀ լեզուների ուսուցման եւ թեստավորման կենտրոն ստեղծելու առաջարկության մասին էր, երրորդն էլ ԵՊՀ բիզնես  դպրոցի  ստեղծման  նախաձեռնությունն էր:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031