Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ տիկին Աննա Հակոբյանը շրջայց են կատարել Տավուշի մարզի մի շարք համայնքներով։ Մասնավորապես, վարչապետը տիկնոջ հետ եղել է Կողբ, Նոյեմբերյան, Բաղանիս, Կոթի եւ Ոսկեվան համայնքներում, զրուցել բնակիչների հետ, լսել նրանց խնդիրներն ու պատասխանել տարբեր հարցերի։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը, մաղթել հաջողություններ եւ բարեկեցություն, իսկ երեխաներին հանձնել նվերներ։
Այնուհետև վարչապետը տիկնոջ հետ այցելել է Իջեւան՝ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, մարզպետ Հայկ Չոբանյանի եւ քաղաքապետ Հայկ Ղալումյանի ուղեկցությամբ շրջել քաղաքով՝ ծանոթացել ասֆալտապատման, փողոցների եւ այգու բարեկարգման աշխատանքներին։
Կարդացեք նաև
Կառավարության ղեկավարը կարեւորել է աշխատանքների արդյունավետ եւ որակյալ իրականացումը եւ պատասխատուներին հանձնարարել իրականացնել պատշաճ վերահսկողություն։
Վարչապետի գլխավորությամբ Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գալիք տարվա ընթացքում մարզում նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները։
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ